Մարդիկ օդանավակայանում քաշքշուկի մեջ չեն ընկնի` ՊԵԿ-ի և ԱԱԾ- համատեղ նախագիծը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ու ազգային անվտանգության ծառայությունը համատեղ նախագիծ են մշակում, որը կնվազեցնի օդանավակայանում անհարկի քաշքշուկի մեջ ընկնելու ռիսկը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«ԱԱԾ–ի հետ կարևոր բարեփոխման վրա ենք աշխատում, որը հնարավորություն կտա տարբեր օդանավակայաններից նախնական տեղեկատվություն ունենալ ուղևորների մասին։ Այսինքն` մինչև ուղևորի գալը ՀՀ մենք տեղեկատվություն կունենանք նրա շարժի մասին, դրա միջոցով կկարողանանք վերլուծել, հասկանալ` որոնք են ռիսկերը, և միայն ամենառիսկայիններին կանցկացնենք կարմիր ուղով, այլ ոչ թե բոլոր մարդկանց»,– ասաց Հակոբյանը։
Նա անդրադարձավ նաև ռիսկերի կարգավորման համակարգին, որով առանձնացնում են տարբեր ժամանակներում տարբեր խախտումներ թույլ տված ուղևորներին։
«Մենք գույքագրել ենք բոլոր մարդկանց և ռիսկի պրոֆիլներ ենք սահմանել։ Մեր համակարգում առանձնացրել ենք այն մարդկանց, որոնք փորձել են անօրինական տեխնիկա բերել»,– ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց` ռիսկերի այս համակարգն արդեն ներդրված է, թիրախավորված աշխատում են։
Նմանատիպ հոդվածներ
Արամի 23-ի պատի փլուզումը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր. Արթուր Մեսչյան
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետև բավական անկազմա...
Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել. ո՞վ է գնորդը
Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի (...
Տարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագու...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք. ապաքինվել է 111 մարդ
Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի 52 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 102 է։ Կորոնավի...