Քաղաքականություն
Կարևոր
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում. Սուրեն Պապիկյան
Mariam Z.
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։
Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը, մենք ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ հայկական զենքը որակապես մրցունակ լինի և դուրս գա շուկա»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՊԵԿ-ը հրապարակել է Ադրբեջանի տարածքով ներկրվող ապրանքների ծավալները
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 62 երկրի անձնագիր ունեցող անձը, ասում է՝ ես դառնալու եմ վարչապետ․ Փաշինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով հերթական նիստը
1.0