Հայաստանի համար՝ ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է․ ՌԴ դեսպան
Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և Մոսկվան պատրաստ է դրանում աջակցել Երևանին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին իրական օգուտ է բերում, իսկ եվրոպական հեռանկարները բավականին մշուշոտ են։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության հեռանկարին, ապա, Կոպիրկինի խոսքով, դա բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով բարդ ընթացակարգերը, որոնք մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում. որոշ երկրներ տասնամյակներով են սպասում ԵՄ-ին անդամակցությանը: Ըստ այդմ, այդ հարցը Հայաստանի համար ավելի շուտ հիպոթետիկ բնույթ է կրում։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դա իրականություն է։ Հայաստանը Եվրասիական տնտեսական ընկերակցությանն անդամակցությունից ամենամեծ շահ ստացող երկրներից մեկն է։ Եվ մինչև հիմա Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է Եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու հարցում։ Մենք գնահատում ենք այդ դիրքորոշումը և միշտ հստակ մոտեցում ենք ցուցաբերում՝ պատրաստ ենք սերտորեն համագործակցել, աջակցություն ցուցաբերել։ Այդպես էլ եղել է վերջերս ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում»,- ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։
Կոպիրկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է այն երկրների և ժողովուրդների շահերից, որոնք մասնակցում են այդ գործընթացին: Առավել ևս, որ դա բաց մեխանիզմ է, որի հետ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կնքում։ Մասնավորապես, համեմատաբար վերջերս ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
«Մորթել գումարտակի հրամանատարներին»․ Լուկաշենկոյի արձագանքը՝ զորավարժություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի մերձակայքում գտնվող զորավարժարանում անցկացված կրակային վարժանքների որակը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանն այցելել է մետրոպոլիտեն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է մետրոպոլիտեն։ Այդ մասին Ֆեյսբուքում գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել Եր...
Անձամբ Պուտինին ԱՄՆ-ն զգուշացրել է միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին. Բլինկեն
ԱՄՆ-ն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքների մաս...
Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անակնկալի է բերել նույնիսկ ՔՊ-ականներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկա...