Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անակնկալի է բերել նույնիսկ ՔՊ-ականներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաեւ ՔՊ-ականներին։ Սա արդեն ոչ թե «հավաստի աղբյուրի» կամ շարքային անձի շուրթերից է հնչում, այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է։ Նա դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը՝ այս պատճառով են փակել Լաչինի միջանցքը։
Խորհրդարանական իշխող խմբակցության մեր աղբյուրը նշեց, որ անցած շաբաթ են փակ հանդիպում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, սակայն բառ անգամ չի խոսվել Ռուսաստանի կողմից որեւէ պարտադրանքի մասին, առավել եւս՝ միութենական պետության մասով։ Մեր աղբյուրն ասաց, որ վարչապետի ներկայությամբ քննարկել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը։
Հիշեցնենք , որ Լուկաշենկոն ամիսներ առաջ բավականին տհաճ ձեւակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին եւ խոսելով միութենական պետության, ինչպես նաեւ ապագայում հետխորհրդային տարածքում հնարավոր նոր ինտեգրացիայի մասին, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի», ապա հավելել․ «Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ»:
ՔՊ-ի փակ քննարկմանն անգամ առաջարկ է հնչել՝ գուցե միութենական պետությանը միանալը լինի Հայաստանի փրկության ճանապա՞րհը, բայց Փաշինյանը դրան չի արձագանքել։ ՔՊ-ի ոչ սորոսական թեւում համաձայն են Պեսկովի բնորոշմանը, որ Արմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել՝ Լաչինի միջանցքի փակ լինելու ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդելով Ռուսաստանի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաը...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքը. Սեյրան Օհանյան
Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը,...