«Երբեմն մտածում եմ, թե ո՞վ երբևէ կցանկանա հանդիպել ինձ հետ». Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանն իրեն մեղավոր է զգացել Փիթ Դեւիդսոնից բաժանվելուց հետո։
«Քարդաշյանները» շոուի 3-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ Քիմն անկեղծորեն խոսել է Փիթի հետ իր բաժանության եւ այն մասին, թե ինչպես է ազդել նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունը նրանց հարաբերությունների վրա:
Սքոթ Դիսիկի եւ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ իր ներկայիս կարգավիճակի մասին խոսելով՝ 42-ամյա Քիմը խոստովանել է. «Ես ամուսնացած չեմ եւ պատրաստ չեմ հարաբերությունների, ու դա նորմալ է։ Բաժանումներն իմը չեն… Տխուր է… (Ինն ամիսը) երկար ժամանակ է»,-շարունակել է նա:
Քիմն այնուհետեւ խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում իրենց բաժանումից հետո, քանի որ Փիթը «շատ բանի միջով է անցել իմ՝ Քանյեի հետ հարաբերությունների պատճառով»:
Քիմն ու Փիթը սկսել են հանդիպել 2021 թվականի աշնանը SNL-ում որպես ռեալիթի հեռուստաաստղ հանդես գալուց հետո: Սիրավեպը սկսվել է մի քանի ամիս այն բանից հետո, երբ Քիմը 6 տարվա ամուսնությունից հետո 45-ամյա Քանյեի դեմ ամուսնալուծության հայց էր ներկայացրել:
[7cddacf5f04408ad0d7fd2246aa6c7b4.jpg]
Քանի որ Քիմի եւ Փիթի հարաբերությունները զարգանում էին, Քանյեն ծաղրում էր նրանց՝ ինչպես առցանց, այնպես էլ մամուլում, այդ թվում՝ իր «Eazy» սինգլի տեսահոլովակում, որտեղ ռեփերը առևանգում էր, կապում եւ թաղում Փիթի կավե արձանիկը:
Զույգն ի վերջո բաժանվեց 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս տեւած հարաբերություններից հետո։
Չնայած նախկինների հետ ունեցած բարդ իրավիճակին, Քիմը այդ դրվագում նաեւ նշել է, որ հույս ունի նորից սեր գտնել։
«Երբեմն մտածում եմ, թե ո՞վ երբեւէ կցանկանա հանդիպել ինձ հետ»: նա խոստովանել է՝ «Ես չորս երեխա ունեմ, 40 տարեկան եմ… լավ, ո՞վ է ուզում զբաղվել իմ դրամաներով: Այնպես որ, ես պարզապես սպասում եմ այդ մարդուն»:
Քիմ Քարդաշյանը հավելել է, որ «միշտ» ցանկանում է սիրահարված լինել, սակայն որոշել է «չշտապել»։
Այս շաբաթ նմանօրինակ մեկնաբանություններ էր արել իր կյանքի մասին՝ Ջեյ Շեթթիի «On Purpose» փոդքաթի ժամանակ:
«Կարծում եմ, որ ես միշտ անհույս ռոմանտիկ կլինեմ եւ միշտ սիրահարված։ Ես սիրում եմ կյանքս կիսել ինչ-որ մեկի հետ,-ասել է նա,- Չեմ շտապում։ Եվ ես կարծում եմ, որ շատ գործոններ կան, հատկապես, երբ դու երեխաներ ունես…»:
[0c1a8faea79e353ac06578309f76fc29.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ի՞նչ տեսք կունենային Դիսնեյի արքայադստրերը իրական կյանքում
Արհեստական նեյրոնային ցանցը ներկայացրել է Դիսնեյի արքայադստրերի հերթական տարբերակը, թե ինչպիսին կլինեին նրանք իրական կյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ երգն ու տանից դուրս գալու գաղափարն է միավորել». «Մարջան» երգչախմբի 90-ամյա երգչուհի
Երգի շուրջ համախմբված գյումրեցի տատիկների նորաստեղծ «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը։ «Մ...
Ի՞նչ մանրամասներ է պարունակում Ռոնալդուի և Ջորջինայի ամուսնական պայմանագիրը
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնական պայմանագիր է կնքել իր ընկերուհի Ջորջինա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջոնի Դեփը չի կարողացել զսպել էմոցիաները
Ջոնի Դեփը չի կարողացել զսպել էմոցիաները, երբ Կաննում «Jeanne Dubarry» ֆիլմի շնորհանդեսից հետո հանդիսատեսը յոթ րոպե ծափահ...