Կրակոցներ՝ հիվանդանոցում․ կանխել են կալանավորի փախուստի փորձը
Կրակոցներ՝ հիվանդանոցում․ կանխել են կալանավորի փախուստի փորձը: Հոկտեմբերի 22-ին ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի․ հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Քրեակատարողական ծառայողը, սպառելով կալանավորված անձի փախուստը կանխելու բոլոր մյուս միջոցները, մեկ նախազգուշական կրակոց է օդ արձակել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել և անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում և այդպիսով կանխել վերջինիս փախուստը։
Կալանավորված անձին ցուցաբերվել է բուժօգնություն, ըստ բժշկական գնահատման` նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ հայտարարությունը
2021 թվականիօգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական...
«Որևէ քաղաքացու մեկ այլ քաղաքացու փոխարեն ԶՈՒ զորակոչելու վերաբերյալ հրապարակումներն անհեթեթ և անհիմն են». ՊՆ
Վայոց ձորի մարզի բնակիչ Սյուզաննա Մուրադյանը պնդում է՝ ունի ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տրամադրած փաստաթուղթը, որի հա...
Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի Գլխավոր դատախազ
Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ...
Գնաճը՝ լուսանկարներով. քաղաքագետն ահազանգում է
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնաճը լուսանկարներում.Մի քանի օր առաջ ներկայացրել էի Գյումրիի խ...