Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի Գլխավոր դատախազ
Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:
Անցնելով հարցի քննարկմանը՝ ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները և առաջարկել նրան ընտրել Գլխավոր դատախազի պաշտոնում:
Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Մհեր Աղաջանյաննը ընդգծել է, որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային ու թափանցիկ՝ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքը: Անդրադառնալով ԱԺ խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է.«Խմբակցություններում հնչած առաջարկություններն ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանն՝ ի շահ Արցախի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի»:
Պատգամավորները թեկնածուին են առաջադրել հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում իրենց խմբակցությունների դիրքորոշումներն են հայտնել Գեղամ Ստեփանյանը («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն), Արթուր Մոսիյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) և Արթուր Հարությունյանը («Ազատ հայրենիք» խմբակցություն):
Խորհրդարանն անցել է քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Խորհրդրանի ղեկավար Արթուր Թովմասյանը շնորհավորել է Մհեր Աղաջանյանին Գլխավոր Դատախազի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ տեղի է ունեցել նորընտիր Գլխավոր դատախազի երդման արարողությունը:
Շարունակելով նստաշրջանի աշխատանքը՝ ԱԺ նախագահը հայտարարել է մայիսի 24-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար կազմի փոփոխության մասին, որով խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը, քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...