«Որևէ քաղաքացու մեկ այլ քաղաքացու փոխարեն ԶՈՒ զորակոչելու վերաբերյալ հրապարակումներն անհեթեթ և անհիմն են». ՊՆ
Վայոց ձորի մարզի բնակիչ Սյուզաննա Մուրադյանը պնդում է՝ ունի ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տրամադրած փաստաթուղթը, որի համաձայն իր տղան՝ 19-ամյա Այծատուր Մարգարյանը ոչ պիտանի է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելու համար և զինվորական ծառայությունում պիտանելիության աստիճանը ժամանակավորապես ոչ պիտանի է, սակայն հիմա զինկոմիսարիատից որդուն բանակ զորակոչելու ծանուցագիր են ուղարկում։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը:
«Երեխայիս նորից տարել են հիվանդանոց ստուգելու՝ բերել են նորից պավեսկա են տալիս։ Իրենք, եթե ասում են՝ երեխան չի կարա գնա Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտ, ինչպե՞ս կարող է գնալ ծառայության, եթե երեխան ազատված է բանակից»,- ասել է տղայի մայրը:
«Ես զանգահարել եմ ՊՆ ընդունելության համար, ինձ ասում են մենք կետ ունենք, որ սրտի թեթև առիթմիայով կարող են գնալ բանակ։ Ասում եմ՝ ես հասկանում եմ ձեր էդ կետը, բայց ինքը ազատված է»,- ասել է տիկին Սյուզաննան:
Նրա խոսքով՝ զանգել է կառավարության թեժ գիծ, որտեղ մերժել են օգնել՝ասելով, որ տիկին Սյուզաննան կապ հաստատի ՊՆ-ի թեժ գծի հետ՝ իր հարցերի պատասխանները ստանալու համար։
Auroranews-ը կապ հաստատեց ՊՆ-ի մամուլի խեսնակ Արամ Թորոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. «Որևէ քաղաքացու մեկ այլ քաղաքացու փոխարեն զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարություններն անհեթեթ և անհիմն են:
Զինվորական ծառայության համար քաղաքացիների պիտանիությունը որոշող հիվանդությունների ցանկը և փորձաքննության կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշումներով, որոնք մասնավորապես սահմանում են, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զորակոչի ենթակա զինծառայողները փորձաքննվում են առաջին սյունակով, իսկ ռազմաուսումնական հաստատության դիմորդները փորձաքննվում են երրորդ սյունակով։
Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները ճանաչվում են ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի, սակայն պիտանի են զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով։
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված քաղաքացուն, հայտնում ենք, որ ռազմաուսումնական հաստատությունում ոչ պիտանի ճանաչվելուց հետո իր ներկայացրած բոլոր գանգատների համաձայն ուղեգրվել է ինչպես նախնական, այնպես էլ ստուգիչ ու լրացուցիչ հետազոտությունների, և իրավասու բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով»:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Մարտիրոսյանը կրկին զգուշացնում է
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կրկին զգուշացնելով վերջին շ...
Հայտնի է, թե քանի անձ է ձերբակալվել Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված են եղել քրե...
ՀՀ–ում այսուհետ Հայրերի տոն օր կլինի. հայտնի է, թե երբ կնշվի այն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբա...
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլնե...