Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ հայտարարությունը
2021 թվականիօգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները:
Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում և հորդորում է. ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամ...
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի...
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մ...
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
Մեր տեղեկություններով, Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսակ...