«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից Սամսոն Գրիգորյանը, ով նաև բացատրել է, թե հեշթեգներն ի՞նչ էին նշանակում.
«Չէ, չեմ ջղայնանում, ուղղակի բարձր մտածում եմ
Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրում հաջորդ տարվանից մեքենաների մաքսազերծման թանկացման համար։
Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրում ՀՀԿ ի ընդունած տավար օրենքների պատճառով առաջին անհրաժեշտության ապրանքների համատարած թանկացման համար։
Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրում չինովնիկների չաշխատելու համար, երթևեկության, կրթության, առողջապահության, սոցիալական վիճակի և այլնի համար։
Նեղվում եք...
Նեղվում եք...
Բա ի՞նչ անեն, ու՞մ մեղադրեն։ Մարդիկ այս ամենի համար հեղափոխություն արեցին ու ձեզ կաաարգին չաղ պաշտոններ հրամցրին՝ պարգևատրումներով, գործուղումներով և այլն։
15 ամիս է՝ հոոով լռված եք, ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք, որ երևույթները փնովում էինք ամեն օր, հիմա ձեր առօրյան է։
Հիշու՞մ եք, խոսում էինք, որ նրանք աշխատանքի իմիտացիա էին անում, հիմա ԴՈՒՔ եք աշխատանքի իմիտացիա անում, ես ձեր քրտնաջան, տառապալի, ինքնազոհ աշխատանքի պտուղները չեմ տեսնում, չեմ զգում, չեմ վայելում... »
Նմանատիպ հոդվածներ
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
«Ստամբուլյան կոնվենցիայի մասով գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսե...
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...