Reuters-ը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պահանջները

Reuters-ը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջները, որոնք նա առաջադրել էր Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ:


Գործակալության աղբյուրների տվյալներով՝ իր նոր առաջարկի մեջ Պուտինը հավատարիմ է մնում Դոնբասի իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերման պահանջին:


Սակայն փոխարենը Մոսկվան, ըստ նրանց, կսառեցնի Զապորոժյեի և Խերսոնշչինայի ներկայիս ռազմաճակատի գծերը։


Մոսկվան նաև պատրաստ է հանձնել Ուկրաինայի Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի փոքր հատվածները, որոնք վերահսկում է:


Պուտինը նաև հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հավակնություններից Ուկրաինայի հրաժարվելու և ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքի կողմից դեպի աևելք չտարածվելու իրավաբանորեն պարտավորեցնող պարտավորությանը, ինչպես նաև ուկրաինական բանակի համար սահմանափակումների և այն համաձայնության մասին, որ ոչ մի արեւմտյան զորք Ուկրաինայի տարածքում չի տեղակայվի խաղաղապահ ուժերի կազմում:



Քաղաքականություն