Ողբերգական ավտովթար՝ Վաղարշապատ-Մարգարա ճանապարհին. կա զոհ
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։14-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապագա գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Lada և Mazda մակնիշների ավտոմեքենաները։
Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. 24News
Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բն...
Մեկնարկել է ընդդիմության երրորդ երթը` Ապարանից
Ապարանից մեկնարկեց ընդդիմության երրորդ երթը։ Մինչ երթի մեկնարկը ընդդիմադիրները ծաղկեպսակ դրեցին զորավար Դրաստամատ...
Amazon Prime-ը սխալմամբ ցուցադրել է «Ռիք եւ Մորտի» մուլտսերիալի նոր սերիան, որի պրեմիերան նախատեսված էր օգոստոսին
«Amazon Prime» սթրիմինգային ծառայության կանադական ստորաբաժանումը սխալմամբ ժամանակից շուտ հանդիսատեսին ցուցադրել է «Ռիք ե...
Վաղը մեկնարկելու է «Ryanair»-ի մուտքը հայկական շուկա. բոլոր տոմսերը վաճառված են. Ռևազյան
«Վաղը մեկնարկելու է «Ryanair»-ի մուտքը հայկական շուկա։ Օդի մուտքի տուրքը փոխեցինք և նոր ուղղությունների համար որոշել ենք...