Amazon Prime-ը սխալմամբ ցուցադրել է «Ռիք եւ Մորտի» մուլտսերիալի նոր սերիան, որի պրեմիերան նախատեսված էր օգոստոսին
«Amazon Prime» սթրիմինգային ծառայության կանադական ստորաբաժանումը սխալմամբ ժամանակից շուտ հանդիսատեսին ցուցադրել է «Ռիք եւ Մորտի» մուլտսերիալի հինգերորդ եթերաշրջանի յոթերորդ էպիզոդը, հայտնում են Comic Book-ը եւ Know Your Meme-ը։
«Gotron Jerrysis Rickvangelion» անունով սերիան Amazon Prime-ի կանադացի հանդիսատեսին ցուցադրել է շոուի չորրորդ էպիզոդի փոխարեն։ Սխալմունքն արագորեն հայտնաբերել են եւ հեռացրել, սակայն յոթերորդ մասը մինչ այժմ հնարավոր է գտնել համացանցում։ Պաշտոնական պրեմիերան նախատեսված է օգոստոսի 1-ին։
Ըստ սպասվող էպիզոդի սյուժեի՝ Ռիքը պատրաստվում է Մորտիի եւ Սամերի հետ արկածների համար ճամփորդության մեկնել։ Սակայն պապիկը գտնում է մեխանիկական կզաքիսին ու փոխում իր ծրագրերը։
«Ռիքի եւ Մորտիի» առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021թ․-ի հունիսի 20-ին։ Եթերաշրջանը բաղկացած կլինի ինն էպիզոդից եւ վերջինը չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հա...
Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են
Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն
Բրազիլիայի Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում խնջույքը ողբերգությամբ է ավարտվել: Այստեղ շնաձուկը հարձակվել ու պատա...