Հայկական լավաշը՝ «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում

Հայկական լավաշն իր տեղն է զբաղեցրել CNN-ի հեղինակավոր «Աշխարհի 50 լավագույն հացերի» շարքում:


Այս վարկանիշը դարձել է դերասան Թոնի Շալուբի Breaking Bread վավերագրական նախագծի մի մասը։


Թոնի Շալուբն ամերիկացի դերասան է, չորս «Էմմի», ինչպես նաև «Թոնի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր: Նա այս նախագծում կատարել է գաստրոնոմիական ճանապարհորդություն ամբողջ աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում հաց պատրաստելու և այն կիսելու հացթուխների, խոհարարների ու տեղական բնակիչների հետ՝ ուսումնասիրելով աշխարհի ամենատարածված սննդամթերքի՝ հացի մշակութային նշանակությունը։


Լավաշը՝ բարակ հաց է, որը թխվում է ընդամենը 30 վայրկյանում՝ թեժ կավե թոնրի մեջ, կենտրոնական տեղ է զբաղեցնում հայկական խոհանոցում և մշակույթում։


Այն ավանդաբար պատրաստում են կանանց խմբերով, ձեռքով ձգելով խմորը հատուկ բարձիկների վրա, որոնք լցված են ծղոտով կամ բրդով, այպես է նկարագրել CNN-ը: 


Քաղաքականություն