Քաղաքականություն

Ֆինանսների նախարարությունն այսուհետ ավելի հեշտ կհավաքագրի պայմանական պարտավորությունների մասին տեղեկատվությունը

Ֆինանսների նախարարությունն այսուհետ ավելի հեշտ կհավաքագրի պայմանական պարտավորությունների մասին տեղեկատվությունը

Մեր գանձապետական համակարգում կա պահանջ, որ երբ պետությունը պայմանագրային պարտավորություն է ստանձնում կամ համաձանագիր, որը պայմանագրային պարտավորություն կարող է պարունակել, ապա այդ պայմանագրային պարտավորությունը պետք է գրանցվի գանձապետարանում, այլապես այն գոյություն չունի: Այս մասին նախագիծն Ազգային ժողովի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Ավագ Ավանեսյանը:


Ըստ հիմնական զեկուցողի՝ այդ պայմանական պարտավորություն պարունակող պայմանագրերը նորից ենթակա են գրանցվելու գանձապետարանում:


«Եվս մի մաս. եթե նկատել եք՝ բյուջետային զեկույցներում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառում ենք սպեցիֆիկ ֆիսկալ ռիսկերի մասին զեկույցը, որը ներկայումս տարածաշրջանում լավերից է գնահատվում: Սակայն այդ ներառումը միշտ եղել է ավելի շատ Կառավարության բարի կամքի դրսևորում, և քանի որ մենք կարող ենք հիմա արդեն պնդել, որ փորձնական շրջանն ավարտվել է, հիմա արդեն պահանջ ենք սահմանում, որի համաձայն՝ համապատասխան տեղեկատվությունը միշտ պետք է ներառել, այսինքն՝ համապատասխան զեկույցներով միշտ պետք է ցույց տալ պայմանական պարտավորությունները, որպեսզի ԱԺ-ն իր հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ ամբողջությամբ տեղեկացված լինի և բյուջետային որոշումները կայացնի ամբողջական տեղեկատվության պայմաններում:


Նաև մի շարք կարգավորումներ ենք փոխում, որոնց համաձայն՝ ֆինանսների նախարարությունն ավելի հեշտ է կարողանալու հավաքագրել տեղեկատվություն պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի մասին, ուստի էականորեն բարձրանալու է ֆիսկալ թափանցիկության մակարդակը»,- ասաց նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250