Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և ամերիկյան ոստիկանությանը Ֆլորիդայում գոլֆի ակումբի մոտ իր դեմ ենթադրյալ մահափորձից հետո: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին անհանգստության և բարեմաղթանքների համար. դա, անշուշտ, հետաքրքիր օր էր։ Ամենակարևորը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը, Շերիֆ Ռիկ Բրեդշոուին և նրա խիզախ և նվիրված հայրենասերների թիմին, ինչպես նաև ամբողջ իրավապահ համակարգին՝ կատարած անհավատալի աշխատանքի համար ՝ ինձ անվտանգ պահելու համար: Գերազանց աշխատանք է կատարվել։ Ես շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ»,- գրել է քաղաքական գործիչը Truth Social-ում:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով: «Հայաստանն ու...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...