ԵՄ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացմանը

Եվրոպական Միությունը ողջունում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում վերջերս ձեռնարկված դրական քայլերը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացումը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։


Նրա խոսքով՝ Եվրամիությունը անկեղծորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին։


Հատուկ ներկայացուցիչը խրախուսական է համարում  Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի խոսնակների միջև կայացած հանդիպումը, ինչպես նաև Երևանում հայ և ադրբեջանական քաղաքացիական հասարակության փորձագետների միջև նախատեսված կլոր սեղանի քննարկումները։


«Մենք նույնպես ողջունում ենք Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման վերաբերյալ Հայաստան-Թուրքիա հաջորդ հանդիպման հայտարարված նախապատրաստական ​​աշխատանքները», - նշել է ԵՄ պաշտոնյան։

Քաղաքականություն

Պատահարներ