Ալեն Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
Ես կարծում եմ, որ առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ: Չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված, երևի՝ 96 թվականի իրադարձություններից ելնելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին:
«Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ուզում շարունակել մեկնաբանել: Կարող եմ միայն ասել, որ պարոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունն անհեթեթություն էր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մասնավորապես ընտրությունների մասին Տեր-Պետրոսյանի առաջարկին, Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը պետք է նախ խոսի 96 թվականի իր ընտրությունների իր գնահատականի մասին, ընտրություններից հետո եղած իրադարձությունների մասով Վազգեն Մանուկյանի մասին, այդ իրադարձությունների ժամանակ իր դերի մասին, հետո խոսի ու այդ խոսքը լինի կշիռ ունեցող. «Երբ դու 96 թվականի ընտրությունների հետ կապված մեծ խնդիր ես ունենում, հետո հրաժարական ես տալիս, չես մեկնում այլ երկիր ապաստան գտնելու, ճիշտ չի լինի հիմա գնահատական տալ»:
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...