Չեմ պնդում՝ փոխեք Ձեր անունը. ես ապացուցեցի ասածս. Ռուբինյանը` Գեղամ Մանուկյանին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ անուն է ու շատ է սազում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։


Նշենք, որ, մինչ այդ, Գեղամ Մանուկյանը հայտարարել էր՝ անունը կփոխի, եթե Ռուբեն Ռուբինյանը ապացուցի իր ասածը, ըստ որի ՀՅԴ-ն և մյուս ավանդական կուսակցությունները 1988–ին հանդես են եկել Հայաստանի անկախության դեմ հայտարարությամբ։


Ռուբեն Ռուբինյանը արձագանքեցլ է այդ հայտարարությանը․ «Պարոն Մանուկյան, Աստված վկա, ես չէի ուզում, որովհետև համարում եմ, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ է և ձեզ շատ է սազում։ Բայց տեսեք, աղբյուր․ ես հենց հիմա կարդում եմ  Անի հետազոտական կենտրոնի կայքից, որը վարում է հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Վստահ եմ, որ ինքն էլ իր աղբյուրները նշել է»։


Ռուբինյանը մեջբերել է 1988 թվականի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի խոսքերը․ «ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիք ունի։


Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը և տեսնել դիմացը կանգնած թուրք զինվորներին ու Անիի ավերակները»։

Քաղաքականություն