Քաղաքականություն
Ռուսաստանը ներկա չի լինի Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը. Չեն հրավիրել
Ռուսաստանն այն երկրների թվում չէ, որոնց ներկայացուցիչներին հրավիրել են ներկա լինելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է մայիսի 20-ին: Ինչպես…
Ռուսաստանն այն երկրների թվում չէ, որոնց ներկայացուցիչներին հրավիրել են ներկա լինելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է մայիսի 20-ին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն:
«ՌԴ-ն չի հրավիրվել այս միջոցառանը: Մենք հրավիրել ենք այն երկրներին, որոնք մեր գործընկերներն ու բարեկամներն են», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ:
Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 16-ին հաստատել է Զելենսկիի երդմնակալության արարողության ամսաթիվը: Սահմանադրության համաձայն՝ պաշտոնական արարողակարգը տեղի կունենա խորհրդարանի նիստերի դահլիճում, որտեղ երկրի նոր ղեկավարը կերդվի պատգամավորների առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...