Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Հովհաննավանքում Տ․ Արամ քահանայի մատուցած պատարագին

Marine 686 դիտում
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Հովհաննավանքում Տ․ Արամ քահանայի մատուցած պատարագին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։


«Չգիտեմ, չեմ մասնակցելու, գործեր ունեմ»,- լրագրողներին ասաց Սիմոնյանը։


Սիմոնյանը համարում է, որ Մայր Աթոռը ոչ լեգիտիմ կառույց է։ Նա Վեհափառ Հայրապետին կոչ արեց հեռանալ։


«Թող գնա, մեկա գնալու է»,- հավելեց ԱԺ նախագահը։


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Նա պետք է դադարի գործունեությունը Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանը, սակայն, որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։


ՔՊ-ականներին ոգևորել է Ստեփան Ասատյանի այս քայլը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250