ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ցանկանում է այս տարբերակով երեխա ունենալ, ո՞ւր պիտի դիմեն. վարչապետը` նախարարին
Վերարտադրողական առողջության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Առողջապաության նախարար Անահիտ Ավանեսյանին, նշելով ով ցանկանում է այս տարբերակով երեխա ունենալ, ո՞ւր պիտի դիմեն.
«36 տարեկանը լրացած և 2 տարի ցանկություն ունեցած, բայց երեխա չունեցող կանայք հնարավորություն ունեն դառնալ այս ծրրագրիի շահառու անկախ որևէ կարգավիճակից»,- պատասխանեց Ավանեսյանը:
Փաշինյանը, հակադարձելով նախարարին, ասաց` ինչու 36 տարին լրացած:
«Մենք ունենք ծրագրի արդյունավետության բժշկական հատվածը, որը ենթադրում է, որ 36 տարեկանն այն շրջանն է, երբ այս տեխնոլոգիաները ամենաարդյունավետնն են կիրառելու, բայց մենք նաև դիտարկում ենք ծրագիրն ընդլայնել»,- ասաց նախարարը հավելելով, որ դրանք ապագայում վերանայման հնարավորություն ունեն:
Փաշինյանն էլ արձագանքելով նշեց, որ ծրագրի տարիքային շեմն անպայման պետք է վերանայվի:
Մանրամասները` տեսանյութում:
Նշենք, որ Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության համար թանկարժեք ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահի դրությամբ ցավոք նորություններ չկան՝ ուղեբեռը ԼՂ տեղափոխելու հետ կապված․ Սարգսյան
Հայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում ե...
120.000 մարդ պայքարում է թերսնվածության դեմ և ամեն օր սպասում Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակել իրենց ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելով, որ...