Հայաստանի բեռնափոխադրողները կանգնած են լրջագույն ճգնաժամի առաջ
Երեկ Գյումրիում ծավալված իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ Հայաստանի ուշադրությունը գամված էր քաղաքապետի ձերբակալման օպերացիայի վրա, երբ քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, խախտելով անմեղության կանխավարկածը, արդեն ոչ միայն ստանձնել էին դատարանի դեր, այլև փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված, աչքս ընկավ էկոնոմիկայի նախարարի գրառումը՝ հենց այդ թեմայով՝ բոցաշունչ ու քաղաքական, իրեն հատուկ մտքերի ձևակերպմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Ակամա ֆիքսեցի այն հանգամանքը, որ նույն այդ օրն էլ ստվերվել էր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ակցիան, որի հասցեատերը հենց այդ սուբյեկտն է։
Հայաստանի բեռնափոխադրողները կանգնած են լրջագույն ճգնաժամի առաջ։ Ռուսաստան մուտքի նոր կանոններով նրանց սահմանափակել են տարեկան ընդամենը 90 օրով, ինչի հետևանքով տասնյակ վարորդներ արդեն ստացել են երկարաժամկետ մուտքի արգելքներ։ Վերին Լարսի մշտական խցանումներն այս սահմանափակումը վեր են ածել կործանարար պատժի թե՛ վարորդների, թե՛ արտահանողների համար։
Վարորդները մի քանի անգամ բողոքել են՝ կառավարության շենքի դիմաց, քայլերթերով դեսպանատների ուղղությամբ, իսկ երեկ, որպես բողոքի ակցիա` փակելով դեպի Վրաստան տանող ճանապարհները։ Նրանց պահանջը պարզ է․ Հայաստանը պետք է հասնի այն պայմանավորվածությանը, ինչի հաջողվել է Ղազախստանին՝ բացառել բեռնափոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Փաստացի ոչինչ։ Խոսվում է «բարձր մակարդակով բանակցությունների» մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել «սև ցուցակներում», բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը՝ կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։
Այս ամենը ցույց է տալիս, որ բեռնափոխադրողների ճգնաժամը վաղուց այլևս ոլորտային հարց չէ։ Դա դարձել է պետական կառավարման ունակության փորձաքար։ Իսկ այս փորձաքարը ցավոք արձանագրում է անգործունակություն, անկազմակերպվածություն և ոչ կոմպետենտություն։
Այնպես որ, մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով ու ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ։ Սա է մեր երկրի իրական դեմքը այս իշխանության օրոք»,- գրել է Դավիթ Անանյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիայի հետաքրքրությունը շարունակվում է, mենք էլ ենք դրան պատրաստ». Լավրով
«Թուրքիան որոշ ժամանակ առաջ մեր օգնությամբ սկսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որը, սակայն, այժմ կանգնած է». հ...
Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարությունները կարևոր էին․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը մեկնաբանել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որում հույս էր հայտնվ...
Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,...
Ինչպե՞ս կանցկացվի հեռավար ուսուցումը
«Հանրային հեռուստաընկերության հետ միասին ստեղծել ենք հնարավորություն դասախոսությունների և դասերի անցկացման: Հեռուստաընկե...