Ինչպե՞ս կանցկացվի հեռավար ուսուցումը
«Հանրային հեռուստաընկերության հետ միասին ստեղծել ենք հնարավորություն դասախոսությունների և դասերի անցկացման: Հեռուստաընկերության եթերով 8:30-ից մինչև 9:30 ամեն օր կլինեն դասեր, այնուհետև 11:30-ից մինչև 12:40»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ասուլիսի ընթացքում Հարությունյանը ներկայացրեց, որ առաջարկ են ստացել նաև «Յուքոմից», որոնք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի անցկացման համար. «Ամբողջ օրը՝ 24 ժամվա ընթացքում, մենք ունենալու ենք նման դասընթացներ: Այժմ արդեն ընթանում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասեր կկարդան, և դրանք կմատուցվեն աշակերտներին: Ունենալու ենք նաև յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, և այդ ալիքի այցելությունների թրաֆիկը «Յուքոմ» ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բուհերի հարցում խնդիր չի լինելու, քանի որ այս ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով սկսել են իրականացնել ուսուցում, և շուտով այդ իրականացվող գործընթացը մոնիտորինգ կարվի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...