Եվրոպան և Ուկրաինան մշակում են 12 կետից բաղկացած առաջարկ պատերազմը դադարեցնելու համար. Bloomberg
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրոպան և Ուկրաինան մշակում են 12 կետից բաղկացած առաջարկ ներկայիս առաջնագծի երկայնքով պատերազմը դադարեցնելու համար։
Աղբյուրների համաձայն՝ առաջարկվող ծրագրի իրականացումը կհսկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ստեղծվող խաղաղության խորհրդի կողմից։
Երբ Ռուսաստանը, Ուկրաինային հետևելով, համաձայնի հրադադարի և երկու կողմերն էլ պարտավորվեն դադարեցնել տարածքային հարձակումները, առաջարկները նախատեսում են բոլոր արտաքսված երեխաների վերադարձ Ուկրաինա, գերիների փոխանակում, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, վերակառուցման ֆինանսավորում և Եվրամիությանը միանալու արագացված ուղի։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները աստիճանաբար կվերացվեն, սակայն Կենտրոնական բանկի սառեցված պահուստներից մոտ 300 միլիարդ դոլարը կվերադարձվի Մոսկվային միայն այն բանից հետո, երբ այն համաձայնվի նպաստել Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցմանը։
Սահմանափակումները ավտոմատ կերպով կվերադառնան ուժի մեջ, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի իր հարևանի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին: «Ընդգրկել ենք բոլոր իսկապես...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը նոր կադրեր է հրապարակել ցամաքային գործողությունից
Իսրայելի պաշտպանության բանակը նոր կադրեր է հրապարակել Գազայի հատվածում ընդլայնված ցամաքային գործողությունից: Նշվում է, ո...
Ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց ի վեր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել․ Յուրի Բելոուսով
Ըստ Կիևի՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց առ այսօր 10 հազար 749 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 15 հազար 599-ը՝ վիրա...