Վարդան Ղուկասյանը հայտարարությամբ է հանդես եկել
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է արել․
«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է Վարդան Ղուկասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մհեր Գրիգորյանի և տավուշցիների հանդիպումն ավարտվել է
Կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հա...
«Հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է վարչապետից». Արսեն Սարդարյան
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրություններ՝ Թուրքիայում․ փողոց են դուրս եկել Քըլըչդարօղլուի կողմնակիցները
Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Քի...
Ադրբեջանը Բուլղարիային բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորների ղարաբաղյան այցի կապակցությամբ
Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորներ Վալերի Սի...