Ադրբեջանը Բուլղարիային բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորների ղարաբաղյան այցի կապակցությամբ
Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Իորդան Ապոստոլովի՝ օգոստոսի 6-7-ը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտնել է, որ Սիմեոնովը, որը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում». նրան արգելված է մուտք գործել Ադրբեջան:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ապոստոլովի համար նույնպես Լեռնային Ղարաբաղ այցը նման հետևանքների կարող է հանգեցնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին բուլղարացի պատգամավորները Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ հյուրերը խոսել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն են հայտնել «աջակցել եղբայրական հայ ազգին իրենց բոլոր նախաձեռնություններում»:
Նմանատիպ հոդվածներ
Ազատման դիմումներ ԱԻՆ-ում. մանրամասնում է նախարարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման...
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է, փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկ...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...