Ցանկացած գործոն, որ կարող է խանգարել նրանց վերարտադրմանը, վերացվելու է. Արսեն Ջուլֆալակյան

ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․


«Արցախը հանձնողի իշխանության մնալը չէր կարող այլ հետևանք ունենալ:


Ինչքան էլ մենք խոսենք, ներկայացնենք, միևնույն է, միայն պատուհասն ու իր նեղ շրջապատը գիտեն, թե ինչ ծավալի հանցագործություն են գործել պետության և հայ ազգի առաջ:


Ուստի, ցանկացած գործոն (լինի անհատ, թե քաղաքական ուժ), որ կարող է խանգարել նրանց վերարտադրմանը, վերացվելու է: Դա օրինաչափ է ցանկացած հանցագործ, անօրինական իշխանության պարագայում:


Լուծումն ամբողջ իրական ընդդիմության միավորումն է և դժգոհ հանրության առաջնորդումը, Երևանը, Գյումրին, Վանաձորը մերժել են քպ-ին:


Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները մերժել են… Հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը: Հակառակ դեպքում հերթով վերացվելու են դիմադրության օջախները, և շուտով ականատես կլինենք Կաթողիկոսի ձերբակալմանը: Սրանք ընտրություններով չեն գնալու»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը: 

Քաղաքականություն