Քաղաքականություն
Մեր հարցերի պատասխանները չստացանք. կառավարությունում ընդունեցին բեռնատարների վարորդներին
Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունեցին: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»:
«Սպասում էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ կընդունի, բայց ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց, լսեց ու ասաց՝ զբաղվում ենք: Մենք մեր հարցերի պատասխանները չստացանք», - ասացին նրանք:
Վարորդները նշեցին՝ «եթե մինչև ժամը 17:00-ն մեզ հստակ պատասխան չտան՝ ծայրահեղ քայլերի կդիմենք»:
Վարորդներն ու լիոգիստիկ կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունից շարժվեցին դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: Պահանջը՝ նույնն է. բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա:
Նմանատիպ հոդվածներ
Նյու Յորքի դատարանը մերժել է Թրամփի գործով դատական լսումներն ուղիղ հեռարձակել
Նրանք մեզ փտած կարտոֆիլ կտային, որպես մարդասիրական օգնություն, և կմտածեին՝ ինչ և ինչպես պետք է խլել․ Պուտին
Edita
Դիմելու ենք Եվրոպական դատարան․ Միքայել Սրբազանի փաստաբան
Արագածոտնի փոխմարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
WRed