Կոլապսի կենթարկենք ճանապարհները. բեռնատարների վարորդները ուղևորվել են ՌԴ դեսպանատուն
Այսօր Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել բեռնափոխադրող վարորդների թվով 3-րդ բողոքի ակցiան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Նրանք գործադիրից պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և հասնել նրան, որ ՌԴ–ն փոխի օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։
Բեռնափոխադրման վարորդներին հրավիրեցին Կառավարություն պաշտոնյայի հետ հանդիպման, սակայն հանդիպումը չի գոհացրել նրանց։
Այժմ ցուցարար վարորդները ուղևորվում են ՌԴ դեսպանատուն և պահանջում, որ դեսպանը կապ հաստատի Ռուսաատանի ԱԳՆ-ի հետ, այլապես վաղը առավոտյան բեռնատար մեքենաներով կոլապսի կենթարկեն Հայաստանի ճանապարհները։
Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ ճանապարհի մեր հատվածը իշխանությունները ժամանակին չեն կառուցել․ Օհանյան
«Իմ տեղեկությամբ՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների, սարքավորումների որոշակի բարելավումներ ի...
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրական գործընթացներին և մարտահրավերներին
Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու անգամ գերծանր իրավիճակներում հաջողվել է...
Թբիլիսին ողջունում է Երևանի և Բաքվի` սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը. ԱԳ նախարար
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը, մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումն...
Վրաստանում ազդարարում են զանգվածային ակցիայի մասին՝ ի պաշտպանություն Սահակաշվիլիի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի զանգվածային ցույցը տեղի կունենա Թբիլիսիի Ազ...