Կտրիճ Ներսիսյանի վրա դեմք չկա. նա լավ է հասկանում՝ հրապարակված ձայնագրությունը վերջակետն է. քաղաքագետ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով.
«Կտրիճ Ներսիսյանի վրա դեմք չկա... Իհարկե, Մայր Աթոռը փորձել է ֆոտոալբոմում դնել նաև թեթև ժպիտով լուսանկարներ, բայց այս նկարում նրա մտահոգության անծայրածիր չափը ժայթքում է։ Նա ամենալավն է հասկանում, որ հրապարակված ձայնագրությունը վերջակետն ու վերջնաժամկետն էր, երբ ինքը կարող էր այլ պատրվակով հեռանալ։ Իսկ ձայնագրությունն ուղղակի իրեղեն ապացույցն ու հիմնավորոումը դարձավ, որ անցած տարիներին ինքն անձնապես ներգրավված է եղել կառավարությունը տապալելու բոլոր փորձերին, իսկ այդ բոլորում Կրեմլի թաթիկը եղել է։
Ու արդեն կաակած չունեմ, թե ինչու այդ ամենի մասին ավելի վաղ զեկուցված վարչապետ Փաշինյանը թույլ չտվեց, որ նրա ամանօրյա ուղերձը կպած լինի իր ուղերձին, կամ նա Սարդարապատի հերոսամարտի պաշտոնական արարողությանը կանգնի պետական միջոցառման հարթակին այն կառավարության հետ միասին, որին տապալելու համար ստվերային դիրիժորություն է անում, իսկ դեմ-դիմաց՝ խորամանկ ժպտում։
Համաձայնեք, որ նրա վարքագիծը քաղաքականապես, կրոնական-քրիստոնեական, մարդկային-տղամարդկային առումներով արդարացնելի չէ, ու ոչ մի երկրում ժողովրդի մանդատն ստացած իշխանությունը չի ների նման նենգ խաղը։
Իսկ Սարդարապատի միջադեպի ժամանակ ես նաև մեղադրում էի կառավարությանը...»,- ասել է քաղաքագետը:
Նմանատիպ հոդվածներ
Կարո Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով...
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը. ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը, հայտարարել է ԱՄՆ Պետդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան լճի տարածքում սոճուտներ, անտառային զանգված և քարապարտեզներ կհիմնվեն
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պա...
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության մասին
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ հյուպատոսական մուտք է ապահովել Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հա...