Կարո Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին.
1) Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը ատելության խոսք է և սերունդներ շարունակ որպես հայհոյանք օգտագործվել է ձեր համաքաղաքացիների դեմ:
2) Չգիտե՞ք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության:
3) Տեղյա՞կ եք, որ որպես նախագահ ատելության խոսք օգտագործելը կխախտի սոցիալական խաղաղությունը:
4) Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք:
Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:
«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան» բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետաքրքրվել է, թե որտեղից են Հայաստանում հայտնվել «Իսկանդեր-Մ» հրթիռները: Բաքուն պնդ...
Գիտակցված ձևով երկիրը տանում են նոր փորձությունների և որ ամենասարսափելին է, իրականությունն իմանալով, ոչինչ չեն անում վերահաս սպառնալիքը կանխելու համար
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյ...
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դատախազությունը դիմել է Ռազմական ոստիկանություն
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել...
Մեղավորները մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է. Սամվել Բաբայան
Երբ փաստերն իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում, որ մեղավորները մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է: Այս մասի...