Ինչ ակնկալիքներ ունի Մոսկվան Պուտին-Թրամփ հանդիպումից

Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը պետք է օգտագործվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները քննարկելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մենք կարող ենք նաև օգտագործել (Բուդապեշտում) կայանալիք հանդիպումը մեր երկկողմ հարաբերությունները քննարկելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը, երբ հարցրել են, թե ինչ է ակնկալվում Մոսկվան առաջիկա գագաթնաժողովից։


Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի սկզբից ի վեր ամենաերկարատևներից մեկը։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու մտադրության մասին։

Քաղաքականություն