Այսինքն՝ ո՞նց, այդ զեկույցը մեռա՞վ. Քոչարյանը 44-օրյա զեկույցի մասին
Ժամկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողի հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է նման գնահատական տվել զեկույցին, Քոչարյանը պատասխանեց.
«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Դե, հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբաններ են: Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր: Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն՝ ո՞նց, այդ զեկույցը մեռա՞վ: Չէ որ այդ զեկույցի հիմքում նպատակ է դրված եղել լուծել այդ խնդիրը, այսինքն՝ վերհանել բոլոր այն խնդիրները, որոնց առկայության պարագայում մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն»,-նշեց նա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զեկույցն առաջին հերթին տալիս է այն հարցերի պատասխաննեը, որում շատերը մեղադրում էին իշխանություններին: Նա հավելեց, որ իշխանությանը մեղադրել, թե դեմ է զեկույցը ներկայացնելուն՝ ոչ: Կա իրավական խնդիր, որի հարցի հետ կապված կա իրավական վեճ:
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
Պարտվել եմ հեղափոխությունը տապալած քաղաքական ուժին և օրեցօր արմատացող առուշանյանական կլանին․ Նարե Հովհաննիսյան
Հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրած Նարե Հովհա...
Նման բան չի եղել. Մակունցը՝ Հայկ Մարությանի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելուն միջամտելու մասին
Նախկինում մենք ՏԻՄ-երին ուժեղացնելու համար նրանց լիազորությունները հստակ տարանջատելու համար օժտել ենք որոշակի իրավունքնե...
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման. Ռիմա Եգանյան
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման: «Արմենպր...