Ռազմական

ԱՄՆ-ն ունի առաջադեմ սպառազինություն, որի մասին շատերը չգիտեն. Թրամփ

Mariam Z.
ԱՄՆ-ն ունի առաջադեմ սպառազինություն, որի մասին շատերը չգիտեն. Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրն ունի այնպիսի առաջադեմ սպառազինություն, որի գոյության մասին շատերն անգամ չգիտեն։ Այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։


«Մենք Չինաստանից շատ առաջ ենք ռազմական բոլոր ոլորտներում, բացի նավաշինությունից, բայց այնտեղ էլ շուտով կհասնենք նրանց»,- ասել է Թրամփը։


ԱՄՆ նախագահը, Չինաստանի մասին խոսելիս, նաև նշել էր, որ 2026 թվականի սկզբին պատրաստվում է այցելել այնտեղ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250