Վահագն Ալեքսանյանը անհարմար դրության մեջ է դնում Անահիտ Ավանեսյանին. ՔՊ-ական դառնալը նրան չի փրկում. «Ժողովուրդ»
Անահիտ Ավանեսյանին կարծես թե չի փրկում ՔՊ-ական դառնալն ու կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցությունը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակային կերպով անհարման դրության մեջ դրեց Անահիտ Ավանեսյանին՝ հարց ուղղելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոններում բժիշկների աշխատաժամանակի մասին, որ նրանք 32 ժամ են աշխատում։ Ու թեեւ Ավանեսյանը կոչ արեց պատգամավորին կոնկրետ դեպքեր ներկայացնել, որպեսզի քննեն ու հասկանան կատարվածը, Ալեքսանյանը դրանից հետո էլ նախարարին «հանգիստ չտվեց», ընդհակառակը՝ կսմիթով ասաց, որ ինքը «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն հարցում է ուղարկել, եւ որ պատասխանի մի մասը չի ստացել, քանի որ համարել են առեւտրային գաղտնիք։
Ալեքսանյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. որոշ ժամանակ առաջ էլ նա նույն կերպ Ավանեսյանին հարցուպատասխանի ժամանակ անհարմար դրության մեջ էր դրել. թե ինչ են նշանակում Ավանեսյանի դեմ ՔՊ փոխնախագահի պարբերական բնույթ ստացող արշավանքները, մնում է միայն ենթադրել։ Մանավանդ, որ մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարը ձախողել է ոլորտը. ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ էլ հստակ չկարողացավ իրավական հարցերի վերաբերյալ պատասխան տալ»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ա...
Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վ...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...