ՀԱՄԱՍ-ի պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը

ՀԱՄԱՍ-ը  հանդես է եկել հայտարարությամբ հերքելով՝ Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու ԱՄՆ-ի մեղադրանքները։


«Մենք մերժում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ տեղ գտած պնդումները և ամբողջությամբ հերքում ենք «անմիջական հարձակման» կամ «հրադադարի մասին համաձայնագրի խախտման» վերաբերյալ մեր հասցեին հնչեցված մեղադրանքները: Այս կեղծ մեղադրանքները լիովին համընկնում են իսրայելական ապակողմնորոշիչ քարոզչության հետ և ծառայում են որպես ծածկույթ ՝ շարունակելու օկուպացիան իր հանցագործություններում և մեր ժողովրդի դեմ համակարգված ագրեսիայում»- նշել Է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ -ն Գազայի հատվածում խաղաղ պայմանավորվածությունների պահպանման երաշխավոր պետություններին տեղեկացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից հրադադարի ռեժիմի խախտման հնարավորության մասին:

Քաղաքականություն