Հատուկ հայտարարություն. ինչ է ասել Բայդենը

ԱՄՆ նախագահն Ուկրաինայի հարցով իր հատուկ հայտարարությունում ասել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները կարող էին ազդել նաև ԱՄՆ-ի վրա։ Դրանք կարող էին հանգեցնել վառելիքի գների բարձրացման:

 

Բացի դա, Բայդենն ասել է, որ Նահանգներն ու իր դաշնակիցները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման: 

 

Նա ընդգծել է, որ Նահանգները չի ուղարկի իր զորքերը Ուկրաինա ռուսական հարձակման դեպքում, բայց «հավատարիմ կլինի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությանը»:

 

Ստորև ներկայացնում ենք Բայդենի հատուկ հայտարարությունում արված մտքերից մի քանիսը.

- Դաշնակիցների և գործընկերների հետ մենք աշխատում ենք դիվանագիտության ճանապարհով.

- Այսօր ես խոսեցի նախագահ Պուտինի հետ.

- մենք առաջարկել ենք ռազմավարական կայունության և անվտանգության նոր տարրեր, 

- Մենք չենք շեղվելու հիմնական սկզբունքներից. յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ում հետ լինել (միությունում),

-Այս պահին մենք չենք հաստատում ռուսական զորքերի դուրսբերումն ուկրաինական սահմանից,

- Ռուսական զորքերը հարձակման դիրքում են,

- Ամերիկայի քաղաքացիները պետք է լքեն Ուկրաինան, նախքան իրավիճակի վատթարանալը,

- Մենք չենք սպառնում Ռուսաստանին, մենք ուղիներ չենք փնտրում Ռուսաստանն ապակայունացնելու համար, Ռուսաստանը մեր թշնամին չէ, մենք երկար պատմական կապեր ունենք,

- Ռուսական ներխուժումը կհանգեցնի սարսափելի հետեւանքների,

- Եթե Ռուսաստանը ընտրի պատերազմի ուղին, ապա դրան կհետևի Արևմուտքի միասնական պատասխանը,

- Սա ավելին է, քան Ռուսաստանը և Ուկրաինան, սա աշխարհի ճակատագիրն է,

- Միացյալ Նահանգները և մեր գործընկերները պատրաստ են աննախադեպ պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը ընտրի ներխուժման ուղին,

-ԱՄՆ-ը չի նախատեսում հրթիռներ տեղակայել Ուկրաինայի տարածքում, 

 

- Մենք լրացուցիչ ուժեր ենք ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև,


- Ուկրաինական սահմանին ավելի քան 150 հազար ռուս զինվորական է կենտրոնացված,

- Ներխուժումը դեռևս հնարավոր է։

Քաղաքականություն