Ընտրություններին ընդառաջ Օբաման հանդես է եկել հայտարարությամբ
Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողը և կարգավիճակը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Պիտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ) և խիստ քննադատության ենթարկել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին:
«Ոչ մի նշան չկա, որ այս մարդը մտածում է ինչ-որ մեկի մասին, բացի իրենից: Նա 78-ամյա միլիարդատեր է, որը չի դադարում նվնվալ իր խնդիրների մասին ինը տարի առաջ ոսկե շարժասանդուղքով իջնելուց հետո»,- հայտարարել Է Օբաման։
Նա նկատի ուներ 2015 թվականը, երբ Թրամփն առաջին անգամ հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին և հայտնվեց Նյու Յորքի իր Trump Tower աշտարակում՝ ոսկեգույն շարժասանդուղքով իջնելով հանրության մոտ։ Այս մասին գրում է Bild-ը:
«Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողը և կարգավիճակը։ Նա չի մտածում ձեր մասին», - հավելել Է Օբաման։
Ընդ որում, ԱՄՆ նախկին նախագահն աջակցել է Քամալա Հարիսին։ Օբամայի խոսքով՝ նա «չի կենտրոնանա իր խնդիրների վրա, նա կկենտրոնանա ձեր խնդիրների վրա»:
«Նախագահ դառնալով՝ նա հոգ կտանի ոչ միայն իր կողմնակիցների մասին, նա կաշխատի ի շահ յուրաքանչյուր ամերիկացու։ Այսպիսինն է Կամալան: Ամերիկային պետք չեն ևս չորս տարվա ամբարտավանություն, անկարողություն և պառակտում», - ասել Է Օբաման։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...
Երբ անվտանգություն ասելով հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի․ Փաշինյան
Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բան...
«Քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»․ Չախոյանի պատասխանը՝ Քոչարյանին
Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու...