
Եգիպտոսը կգլխավորի ռազմական կոալիցիա Գազայում

Եգիպտոսը կգլխավորի ռազմական կոալիցիա, որը նախատեսված է Գազայում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Արևմտյան երկրները դժկամությամբ են իրենց զորքերը տեղակայում Գազա, ուստի հույսը դնում են այլ երկրների կոալիցիայի վրա։
The Guardian-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ պատրաստվում է Եվրոպայի կողմից աջակցվող բանաձև, որը կոալիցիոն ուժերին լիազորություններ է տալիս վերահսկել Գազայի հատվածի անվտանգությունը։
Եգիպտոսը համարվում է հիմնական հավակնորդ, սակայն Ադրբեջանը, Ինդոնեզիան և Թուրքիան նույնպես կարող են զորքեր ուղարկել։
Խորհրդատուների դերում հանդես եկող բրիտանացի դիվանագետները աջակցում են այս որոշմանը՝ հույս ունենալով, որ Համասը ավելի պատրաստակամ կլինի իր զենքը հանձնել մուսուլմանական ուժերին, քանի որ դա չի նմանվի կապիտուլյացիայի։