Ռազմական
Հրադադարի համաձայնության հասնելու ֆոնին, Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազային. կան տուժածներ
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել տարածաշրջանի տարբեր շրջաններին, տուժել է յոթ պաղեստինցի:
Այս ամենը տեղի է ունեցել Գազայի հատվածում հրադադարի մասին ՀԱՄԱՍ խմբավորման հետ համաձայնության մասին հաղորդագրություններից հետո: