«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել

Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել:


Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։


Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։


Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը.


«Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և ՀՅԴ–ն,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը։


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։


Հիշեցնենք՝ նախկինում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորել էր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքականություն

Պատահարներ