
Գարեգին Բ-ն հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևորականների հետ

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Տեր Արամը Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով:
Հավելենք, որ Մկրտիչ Սրբազանը կալանավորվեց երկու ամսով, դատարանը նաև տեսակցությունները սահմանափակեց այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականի՝ մոր։