Թաթոյանը՝ վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալության մասին
Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։ Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ փաստաբանին չեն տեղեկացնում։
Իրեն դատարանի, դատախազի, քննիչի ու օպերատիվ աշխատակցի գործառույթներ է վերապահել վարչապետի պաշտոնում և անցել Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իր սցենարի հերթական մասի իրագործմանը. սկզբում եկեղեցին վարկաբեկող ու պառակտող իշխանության քարոզչությամբ, իսկ հիմա արդեն՝ կոնկրետ գործողություններով։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Նեթանյահուն անկառավարելի է». Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները խիստ վրդովված են Իսրայելի կողմից Սիրիային հասցված հարվածներից և...
Իրանը` Սիրիայից օտարերկրյա ուժերի դուրսբերման մասին
Իրանը պատրաստ է նպաստել Սիրիայից այնտեղ կռվող բոլոր օտար ուժերի համակարգված դուրսբերմանը։ Այս մասին ֆրանսիական Fra...
Ամուլսարի հանքի շահագործման խնդրի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը
Ամուլսարի հանքի շահագործման խնդրի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը։ Այս մասի...
Ռուսաստանից բողոքի նոտան չենք ստացել․ ԱԳՆ խոսնակ
Զենքի մատակարարման տենդերի հետ կապված բողոքի նոտա չենք ստացել ՌԴ ԱԳՆ–ից։ Այս մասին Aurora News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ա...