Հոգևորականների թիվն ավելացել է. փաստաբան
Արագածոտնի թեմի կալանավորված հոգևորականների թիվն ավելացել է։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Նա նշել է, որ այս պահին քննչական կոմիտեում է գտնվում վեց հոգևորական, որոնք, իր նախանական տեղեկությունների, վկայի կարգավիճակ ունեն: Այժմ քննչական կոմիտե են տանում նաև Տեր Համբարձում քահանա Դանիելյանին։
«Եվս երկու քահանաների՝ Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Սարգիս Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նրանց բերման են ենթարկել և հայտնի չէ, թե ուր են տարել։ Հնարավոր է՝ բերեն ՔԿ, բայց առայժմ տվյալներ չկան»,– ասել է փաստաբանը։
Ֆարմանյանն ընդգծել է, որ դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը:
Նմանատիպ հոդվածներ
Գործազրկության մակարդակը՝ Հայաստանում
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել է համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական թարմացում-2024 թվականի ապրիլ» զեկույ...
Ինչու՞ է աշխատանքից ազատվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակիցը
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր տեղեկատվություն տարածվեց, որ «Դիմադրություն» շարժման ցույցերին մասնակցելու...
Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզում
Լոռու մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաք...
Ոսկու և արծաթի գները նվազել են
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գին...