Թեհրանում մետրոյի նոր կայարան է բացվել՝ ի պատիվ Իրանի հայ քրիստոնյա համայնքի

Թեհրանում մետրոյի նոր կայարան է բացվել՝ ի պատիվ Իրանի հայ քրիստոնյա համայնքի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


Մարիամ-ե-Մոքադդաս (Սուրբ Կույս Մարիամ - AT) կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս տաճարից մի քանի րոպեի քայլելու հեռավորության վրա։


Ժամանակակից իրանահայ սփյուռքը, իր ինստիտուցիոնալ տեսքով, ունի մոտավորապես չորս դար տևող պատմություն։ Դրա ձևավորումը կապված է ինչպես հին միգրացիոն գործընթացների, այնպես էլ պարսից շահերի կողմից նախաձեռնված վերաբնակեցումների հետ, մասնավորապես՝ Սեֆյանների ժամանակաշրջանում։


Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ներկայումս բնակվում է մոտ 200,000 հայ։ Սակայն անկախ գնահատականները ենթադրում են, որ իրական թիվը կարող է մոտ լինել 100,000-ի՝ արտագաղթի ալիքների պատճառով, որոնք հատկապես ինտենսիվ էին 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո։


Չնայած թվաքանակի նվազմանը, հայ համայնքը պահպանում է քաղաքական ներկայացվածությունը. ըստ Իրանի Սահմանադրության՝ հայերին Մեջլիսում տրվում է երկու տեղ։








Քաղաքականություն

Պատահարներ