![Լոնդոնի ռազմական օգնությունը միայն ավելի մեծ բարդություն կստեղծի Ուկրաինայի համար. Պեսկով](https://auroranews.am/storage/img/base_image/old/2a364e1ffdd621538e35937ed2b06d12.webp)
Լոնդոնի ռազմական օգնությունը միայն ավելի մեծ բարդություն կստեղծի Ուկրաինայի համար. Պեսկով
![Լոնդոնի ռազմական օգնությունը միայն ավելի մեծ բարդություն կստեղծի Ուկրաինայի համար. Պեսկով](https://auroranews.am/storage/img/base_image/old/2a364e1ffdd621538e35937ed2b06d12.webp)
Լոնդոնի ռազմական օգնությունը Կիևին ոչ մի կերպ էական ազդեցություն չի ունենա հատուկ գործողության ընթացքի վրա, այլ միայն ավելի մեծ դժվարություններ կստեղծի Ուկրաինայի համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ դա չի կարող որևէ էական և սկզբունքային ազդեցություն ունենալ հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Բայց, իհարկե, դա տանում է դեպի հետագա ավերածություններ, դա տանում է դեպի հետագա գործողություններ: Ուկրաինայի համար դա ամեն ինչ շատ ավելի է բարդացնում», - լրագրողների հետ զրույցում Պեսկովն այսպես է մեկնաբանել բրիտանական կառավարության հայտարարության նկատմամբ Կրեմլի վերաբերմունքը։
Այսօր Լոնդոնում հայտնել են, որ երկրի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին, որի մեջ կներառվեն նաև զենիթային հրթիռներ և մեծ հեռահարության հարյուրավոր դրոններ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Ուկրաինային է փոխանցել Storm Shadow թևավոր հրթիռները (արտահանման համար նախատեսված մոդիֆիկացիայի խոցման հեռահարությունը մոտ 250 կիլոմետր է): Միևնույն ժամանակ, CNN-ի տվյալներով, Լոնդոնը Կիևից հավաստիացումներ է ստացել, որ դրանք կօգտագործվեն միայն այն տարածքներում, որոնք Ուկրաինան համարում է իրենը, բայց ոչ «մայրցամաքային» Ռուսաստանի դեմ: