Բայդենը բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի ջանքերը
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի ջանքերը Գազայի հատվածում խաղաղության հասնելու համար: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Ես խորապես երախտապարտ եմ և թեթևացած, որ այս օրը եկել է ողջ մնացած վերջին 20 պատանդների համար, որոնք անցել են անհավանական դժոխքի միջով և վերջապես վերամիավորվել իրենց ընտանիքների և սիրելիների հետ, և Գազայի խաղաղ բնակիչների համար, որոնք կրել են անասելի կորուստներ և վերջապես հնարավորություն կունենան վերականգնելու իրենց կյանքը», - գրել է նախկին նախագահը:
Բայդենի խոսքով իր վարչակազմը ևս աշխատել է Գազայի հատվածում պատերազմի դադարեցման ուղղությամբ, և դա հաջողվել է ավարտին հասցնել Թրամփի թիմին. «Այս համաձայնագրի ճանապարհը հեշտ չէր։ Իմ վարչակազմն անխոնջ աշխատել է պատանդներին տուն վերադարձնելու, պաղեստինցի քաղաքացիական անձանց օգնություն տրամադրելու և պատերազմը դադարեցնելու համար։ Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփին և նրա թիմին հրադադարի նորացված համաձայնագիրն ավարտին հասցնելու իրենց աշխատանքի համար»:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխում Թրամփը Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարների հետ ստորագրել է փաստաթուղթ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ իրականացված ամեն...
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
Ֆրանսիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ամբողջ տարածքում ՝ Փարիզի ժամանակով ժամը 08:00-ին...
«Բուլկի Արամը» դեռևս անձեռնմխելի է․ ԱԺ նիստը չկայացավ
Ազգային ժողովում հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չապահովվեց, քանի որ անհրաժեշտ 53 պատգամավոր ներկա չէր նիստին...
Արտահերթ դատական նիստ է հրավիրվել Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Երևանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Ն...