
Պակիստանի վարչապետը Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի վերստին առաջադրելու մասին՝ Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Այսօր Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցավ Գազայի հատվածում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողով, որտեղ Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Կատարի և Թուրքիայի առաջնորդները ստորագրեցին փաստաթուղթ՝ Գազայի հատվածում հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ։
«Այսօր ժամանակակից պատմության մեծագույն օրերից մեկն է, քանի որ խաղաղությունը ձեռք է բերվել մեծ ջանքերի շնորհիվ, ջանքերի, որոնք գլխավորել է նախագահ Թրամփը, ով իսկապես խաղաղության մարդ է, ով ամիսներ շարունակ, անընդհատ աշխատել է՝ այս աշխարհը խաղաղության և բարգավաճման վայր դարձնելու համար», - ասել է Շարիֆը գագաթնաժողովից հետո իր ելույթում։
Նա հիշեցրել, որ Պակիստանը նախկինում նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել էր Նոբելյան խաղաղության մրցանակի։