Դուդայի` Երասխ այցից հետո Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ
Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն։ Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է արտահայտվել այն բանի համար, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Երասխ և հանդիպել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդների հետ։
Բաքվից հայտարարում են, թե այս քայլը հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են «Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն էր հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում առաջարկել է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործում...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։ Նա գրել է, որ Թ...